Գնաճի դեմ պայքարելու համար ԵԿԲ-ն կոչ է արել «զոհաբերել» տնտեսական աճը

29.08.2022 | 10:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#գնաճ #ԵԿԲ
Եվրոպական կենտրոնական բանկերը գնաճի պատճառով, ամենայն հավանականությամբ, կկանգնեն բարձր կորուստների հետ, Financial Times-ի փոխանցմամբ, այս մասին ասել է ԵԿԲ-ի կառավարման խորհրդի անդամ Իզաբել Շնաբելը, հայտնում է РБК-ն։

Կորուստների հարաբերակցությունը ցույց է տալիս, թե առանձին երկրների կենտրոնական բանկերը որքանով են պատրաստ դանդաղեցնել տնտեսական աճի տեմպերը եւ նոր աշխատատեղեր ստեղծել գնաճը նվազեցնելու համար։
 
Շնաբելի կարծիքով՝ այս ցուցանիշը շուտով ավելի բարձր կլինի, քան 1980-ականներին։ Նա նշել է, որ «գնաճի գլոբալացումը» բարդացնում է կարգավորիչների վերահսկողությունը գների աճի նկատմամբ։ Տնտեսագետը հորդորել է չթերագնահատել «գնաճի պահպանումը» եւ բոլոր ջանքերը գործադրել՝ այն հնարավորինս արագ հասցնելու նպատակային մակարդակին։

Եվրոգոտում տարեկան գնաճը հուլիսին աճել է մինչեւ ռեկորդային 8,9% (ԵԿԲ-ի թիրախը 2%)։



Financial Times-ը նշում է, որ կանխատեսումների համաձայն՝ օգոստոսին գնաճը կարող է հասնել 9%-ի։ Հուլիսին ԵԿԲ-ն 11 տարվա մեջ առաջին անգամ բարձրացրել է բազային տոկոսադրույքը 50 բ/պ-ով՝ մինչեւ 0,5%:
Դիտում՝ 5426
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW