Եվրոգոտում գնաճը հուլիսին հասել է ռեկորդային 8,9 տոկոսի

18.08.2022 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրոգոտի #գնաճ
Սպառողական գները եվրոյի գոտում հուլիսին տարեկան կտրվածքով աճել են 8,9%-ով՝ հունիսի 8,6 տոկոսի դիմաց, Interfax-ի փոխանցմամբ, այս մասին ասված է Եվրամիության վիճակագրական ծառայության՝ «Եվրոստատի» հաղորդագրության մեջ:

Ցուցանիշն առավելագույնն է տվյալների հաշվարկի սկզբից: Գնաճը չորս անգամ գերազանցում է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կազմած 2%-ը:

Սպառողական գներն ամսական կտրվածքով աճել են 0,1%-ով՝ հունիսի 0,8%-ի համեմատ։

Ըստ «Եվրոստատի» տվյալների՝ անցյալ տարվա հուլիսի համեմատ էներգակիրների գներն աճել են 39,6%-ով, սակայն աճի տեմպը դանդաղել է մեկ ամիս առաջ գրանցված 42%-ից: Պարենը, ալկոհոլը եւ ծխախոտը թանկացել են 9,8%-ով (հունիսին 8,9%-ով), արդյունաբերական ապրանքները՝ 4,5%-ով (հունիսին 4,3%-ով), ծառայությունները՝ 3,7%-ով (հունիսին 3,4%-ով)։  

Սպառողական գները՝ առանց սննդամթերքի եւ էներգիայի (CPI Core) նախորդ ամիս տարեկան կտրվածքով աճել են 4%-ով՝ հունիսի 3,7%-ի դիմաց:

ԵՄ-ում ամենացածր գնաճը գրանցվել է Մալթայում (6,8%), Ֆրանսիայում (6,8%),  Ֆինլանդիայում (8%), ամենաբարձրը՝ Էստոնիայում (23,2%), Լատվիայում (21,3%) եւ Լիտվայում (20,9%)։
Դիտում՝ 8376
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW