Փաշինյան. ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առեւտուրն աճել է 52.5%-ով եւ կազմել $1.7 մլրդ
26.08.2022 | 11:12 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Փաշինյանն այդ մասին հայտարարել է Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին:
«ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առեւտուրը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 52.5 տոկոսով եւ կազմել $1.7 մլրդ, ընդ որում՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտահանումն աճել է 48.9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 54.2 տոկոսով։
Փոխադարձ առեւտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան հայկական արտադրանքի արտահանման աճի տեմպերը երրորդ երկրներ»,- ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Միության ներսում գազի ընդհանուր շուկայի ձեւավորմանը եւ պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար։
«Ապրանքների եւ ծառայությունների ամբողջական միասնական շուկայի հասնելու տեսանկյունից կարեւոր ենք համարում տրանսպորտի եւ ենթակառուցվածքների ոլորտում ինտեգրացիան։ Ճիշտ մոտեցման դեպքում տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը կարող է ԵԱՏՄ-ի զարգացման հիմնական շարժիչներից մեկը եւ միավորման համար մրցակցային առավելություն դառնալ՝ ստեղծելով տարանցիկ փոխադրումների բարենպաստ կազմակերպչական եւ տնտեսական պայմաններ։
ԵԱՏՄ-ի տրանսպորտային-լոգիստիկ համալիրի կառուցման համար անհրաժեշտ է համաժամանակացնել տնտեսական քաղաքականությունն ազգային եւ վերազգային մակարդակներում եւ ապահովել ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի նախագծման ու շահագործման մոտեցումների ընդհանրությունը»,- ասել է նա:
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: