Կառավարությունը ԶՊՄԿ-ի իր 6.8% բաժնեմասի կառավարումը կհանձնի ԱՆԻՖ-ին

24.08.2022 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարություն #ԶՊՄԿ #ԱՆԻՖ
Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, համաձայն որի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իր 6.8 տոկոս բաժնեմասի կառավարումը կհանձնի ԱՆԻՖ-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրել է, որ դեռեւս 2021 թ. սեպտեմբերի 30-ին կառավարությունը ստացել է 15 տոկոս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերից նվիրատվություն, որի կառավարումը դեռ այն ժամանակ կառավարությունը հանձնել է ԱՆԻՖ-ին:

 «Հիմա մենք որպես նվիրատվություն ստացել ենք եւս 6.8 տոկոս: Այդ 6.8 տոկոս բաժնեմասը հանձնում ենք ԱՆԻՖ-ին կառավարման համար: Հույս ունեմ, որ այս որոշումը կնպաստի ոլորտի թափանցիկությանը, պետական եկամուտների գեներացմանը եւ մեր երկրի զարգացմանը»,- ասել է նա:

Բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը պահպանվելու է:

ԱՆԻՖ-ը 100% պետական սեփականությամբ առեւտրային կազմակերպություն է, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է: ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանն առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում, ինչպես նաեւ ԱՆԻՖ-ի միջոցով կարող է ստեղծել պետության եւ ընկերության բաժնետերերի միջեւ երկարաժամկետ համատեղ տեսլական եւ հնարավորություններ բիզնեսի զարգացման եւ ՀՀ տնտեսական օգուտների համար։
Դիտում՝ 2677

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW