Միջազգային ճգնաժամը չի անդրադառնում “Պրո Կրեդիտ Բանկի” վրա

30.10.2008 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Միջազգային ֆինանսական ճգնաժամը չի անդրադառնում Հայաստանում “Պրո Կրեդիտ Բանկի”## գործունեության վրա:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր ասել է բանկի բանկային ծառայությունների բաժնի ղեկավար Ալեքսեյ Պանիկլովը: Նրա խոսքերով, “մեր հաճախորդների թիվն աճում է, իսկ ավանդների արտահոսք չի դիտարկվում”:

“Պրո Կրեդիտ Բանկի” բաժնետոմսերի 66.66%-ը պատկանում է ProCredit Holding AG-ին, իսկ 16.67-ական տոկոս բաժնեմասերը պատկանում են KfW-ին եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին /ՎԶԵԲ/:

Բանկը Հայաստանում գործում է ընթացիկ տարվա փետրվարից: Սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմում էր 5,193,674 հազ. դրամ, ակտիվները` 10,883,070 հազ. դրամ, պարտավորությունները` 5,689,396 հազ. դրամ:

Դիտում՝ 6280

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW