Քերոբյան. «Սուրմալուի» պայթյունից տուժած տնտեսվարողները փոխհատուցում չեն ստանա

24.08.2022 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրմալու #պայթյուն #փոխհատուցում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ասել է, որ կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժած տնտեսվարողների կորուստները։   

«Եթե «Սուրմալու» առեւտրի կենտրոնում աշխատող գործարարներն ապահովագրած լինեին իրենց գույքը, կստանային անհրաժեշտ փոխհատուցում: Կառավարությունը չի կարող իր վրա վերցնել փոխհատուցումների վճարման գործառույթը, որը պետք է աներ ապահովագրական ընկերությունը։ Եվ եթե գործարարն այդ ռիսկը մեծ չի համարել, կառավարությունն այստեղ անելիք չունի»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ հայկական բիզնեսը պետք է սովորի աշխատել բարձր ստանդարտներով։

«Եթե պետք է ապահովագրել գույքն ու միջոցները, ապա պետք է դա անել»,- ասել է նախարարը:
Դիտում՝ 2341
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW