«Անկանխիկ գործարքի շահառուներին 44 մլն դրամի հետվճար կտրամադրվի»

24.08.2022 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անկանխիկ գործարք #թոշակառու
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ միայն հուլիսի ամսվա համար կենսաթոշակառուներն օգոստոսին կստանան ընդհանուր 44 մլն դրամի հետվճար:

Նա հիշեցրել է, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել անկանխիկ եղանակով կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրման գործընթացը:

«Միջոցառմանը միացած բանկերում սպասարկվող քաղաքացիների շուրջ 10 տոկոսը՝ 17000 քաղաքացի, միայն հուլիս ամսին իրականացրել է շուրջ 524 միլիոն դրամի անկախնիկ գործարքներ:

Հատկանշական է, որ նախքան հետվճարի միջոցառման մեկնարկն այս թիվը եղել է 0: Այսինքն՝ կենսաթոշակառուների մեծ մասը քարտերով ընդհանրապես գործարք չի արել»,- ասել է նախարարը:
Դիտում՝ 4386

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW