ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր կառավարության նիստին առաջարկել է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակները եւ նպաստները:Առաջարկվում է սահմանել 1) աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21000 դրամ (18000 դրամի փոխարեն),2) զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20000 դրամ (18000 դրամի փոխարեն),3) նվազագույն կենսաթոշակի չափը` 30500 դրամ (28600 դրամի փոխարեն),4) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`ա․ առաջին խմբի հաշմանդամի համար՝ 45000 դրամ (43000 դրամի փոխարեն),բ․ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 35000 դրամ (33000 դրամի փոխարեն),գ․ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 32000 դրամ (30000 դրամի փոխարեն),5) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 32000 դրամ (30000 դրամի փոխարեն)։«Ակնկալվում է՝ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա 3100 դրամով՝ 43200 դրամից դառնալով 46300 դրամ, իսկ զինվորական թոշակները կավելանան 5200 դրամով՝ 77500 դրամից դառնալով 82750 դրամ:Արդյունքում կենսաթոշակների միջին չափում կունենաք շուրջ 7 տոկոս ավելացում»,- ասել է նախարարը:Առաջարկվում է բարձրացնել նաեւ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` սահմանելով 30.500 դրամ՝ 28.600 դրամի փոխարեն, իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար 39.000 դրամ՝ 37000 դրամի փոխարեն: Tweet Դիտում՝ 2268