Սպիտակ տունը նոր կանխատեսմամբ կրճատել է ԱՄՆ բյուջեի ակնկալվող դեֆիցիտը
24.08.2022 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ /


2022 թվականի չորրորդ եռամսյակում Սպիտակ տունը նաեւ կանխատեսում է ՀՆԱ-ի իրական աճը 1,4%՝ մարտի կանխատեսման 3,8%-ի դիմաց։ Բյուջեի վերանայումն արտացոլում է եկամուտների աճը, ծախսերի աննշան կրճատումները եւ առողջապահական ծախսերի որոշ տեխնիկական վերագնահատումներ:
Վերանայման վրա ազդել են նաեւ Համախմբված հատկացումների մասին օրենքը եւ Ուկրաինային $30 միլիարդ լրացուցիչ ծախսերի մասին օրինագիծը: Միեւնույն ժամանակ, նոր կանխատեսումը չի ներառում $52 միլիարդի կիսահաղորդիչների եւ հետազոտությունների սուբսիդավորման օրենքը, ինչպես նաեւ՝ $430 միլիարդի փաթեթ՝ ներառյալ հարկերի բարձրացումը, առողջապահության եւ մաքուր էներգիայի ոլորտներում ներդրումները:
Ըստ նոր կանխատեսման՝ ակնկալվում է, որ.
ԱՄՆ սպառողական գների ինդեքսը 2022 թվականին կաճի 6,6 տոկոսով, 2023 թվականին՝ 2,8 տոկոսով, 2024 թվականին՝ 2,3 տոկոսով,
ԱՄՆ ՀՆԱ-ի իրական աճը 2022 թվականին կկազմի 1,4%, 2023 թվականին՝ 1,8%, 2024 թվականին՝ 2,0%,
2022 թվականին գանձապետական պարտատոմսերի եռամսյա տոկոսադրույքը կկազմի միջինը 1,6%, 2023 թվականին՝ 3,0%, 2024 թվականին՝ 2,9%,
ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը 2022 թվականին միջինը կկազմի 3,7%, 2023 թվականին՝ 3,7% եւ 2024 թվականին՝ 3,8%,
Սպիտակ տունը 2022 թվականի չորրորդ եռամսյակում կանխատեսում է սպառողական գների գնաճը 6,6%՝ մարտի բյուջեի կանխատեսման 2,9%-ի դիմաց:
Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ում տարեկան գնաճը կազմել է 8,5 տոկոս, որը 0,2 տոկոսային կետով ցածր է վերլուծաբանների սպասումներից։ Հունիսին գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 9,1%, այն առաջին անգամ դանդաղել է ապրիլից սկսած։ Այս տվյալների ֆոնին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է «Գնաճի նվազեցման մասին-2022» օրինագիծը։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: