Evocabank. Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում

23.08.2022 | 18:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #թվային բանկ
Evocabank-ը 6-րդ տարին անընդմեջ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում:  
 
Հաղթողներն ընտրվել են խորհրդատվության, տեխնոլոգիաների եւ աութսորսինգի համաշխարհային առաջատար «Infosys» ընկերության բարձրակարգ գնահատողների կողմից:

Հաղթող բանկերը ընտրվել են հետեւյալ չափանիշների հիման վրա`

•    թվային հաճախորդների ներգրավման եւ սպասարկման հուսալի ռազմավարություն,
•    թվային ծառայությունների ոլորտում հաճախորդների ներգրավում,
•    թվային հաճախորդների թվաքանակի աճ,
•    բանկային պրոդուկտների տիրույթի ընդլայնում, թվային նախաձեռնությունների արդյունքում ստացված զգալի օգուտների վկայություն,
•    վեբ կայքի ու դրա մոբայլ տարբերակի դիզայն եւ ֆունկցիոնալ բնութագրիչներ:

Global Finance ամսագիրը հիմնադրվել է 1987թ., այն լույս է տեսնում ավելի քան 50.000 օրինակով եւ տարածվում 189 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողների բանակը ընդգրկում է կորպորատիվ եւ ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են բազմազգային ընկերություններում եւ ֆինանսական կազմակերպություններում ներդրումային եւ ռազմավարական որոշումների ընդունման համար:

Global Finance ամսագիրը բանկերի եւ ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների շրջանում ընտրում է լավագույններին: Այդ մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ:
Դիտում՝ 1659

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW