Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23.08.2022 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կանադա #պատժամիջոց #ՌԴ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին, այս մասին հայտնում է Ria.ru-ն:

Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված է 62 ֆիզիկական անձ եւ մեկ ընկերություն։

«Այսօր մենք հայտարարում ենք նոր պատժամիջոցների մասին, որոնք կվերաբերեն 62 ֆիզիկական անձի եւ մեկ ձեռնարկության», - ասել է Թրյուդոն՝ ելույթ ունենալով «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովում, որը կազմակերպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Թրյուդոն ավելացրել է, որ Կանադան լրացուցիչ օգնություն կտրամադրի նաեւ ուկրաինական պաշտպանական կազմակերպություններին՝ նվիրաբերելով անհրաժեշտ տեխնիկա եւ տրամադրելով տեխնիկական աջակցություն։
Դիտում՝ 5810

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW