WSJ. Բրազիլիայում բերքի անկումը սուրճի համաշխարհային գնի կտրուկ աճ կբերի

22.08.2022 | 11:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրճ #արաբիկա #Բրազիլիա
Բրազիլիայում սուրճի բերքատվության նվազումը կարող է սուրճի գների կտրուկ աճ առաջացնել ողջ աշխարհում։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

2021 թվականին պլանտացիաները տուժել են նախ երաշտից, ապա՝ ցրտահարությունից, ինչը գործնականում զրկել է ֆերմերներին առատ բերքի հույսից։ Բացասական սպասումների պատճառով 2021 թվականին սուրճի ֆյուչերսներն արդեն սկսել էին գերազանցել վերջին 10 տարվա ռեկորդները։ Բրազիլական արաբիկայի մեկ ֆունտի արժեքը բարձրացել է մինչեւ $2,58 դոլար եւ կայունացել $2,23 դոլարի շուրջ, ինչն ավելի բարձր է, քան նախորդ տարիների ցուցանիշը:

Բացի Բրազիլիայից, վատ եղանակի հետեւանքով տուժել են նաեւ Կոլումբիայի պլանտացիաները, որը նույնպես սուրճի ազդեցիկ արտահանող է համաշխարհային շուկայում։ Որոշ հաշվարկներով, ինչպես նշում է թերթը, 2022 թվականին գյուղացիական տնտեսությունների մի մասի բերքատվությունը կարող է գրեթե կրկնակի կրճատվել։  

Ստեղծված իրավիճակը սպառնում է ընդհատել միջազգային մասշտաբով սուրճի մատակարարումը։ Խնդիրներին գումարվում է ոչ միայն բերքատվության անկումը, այլեւ լոգիստիկայի գլոբալ դժվարությունները եւ տրանսպորտային ծախսերի բարձրացումը։ Սուրճի միջազգային կազմակերպության գնահատականով՝ սուրճի սպառման ծավալը համաշխարհային մասշտաբով միայն կաճի՝ գերազանցնելով արտադրության տեմպերը։

Միաժամանակ, The Wall Street Journal-ը գրում է, որ սուրճի համաշխարհային գնաճի կանխատեսումների ֆոնին, Fitch վարկանիշային գործակալության վերլուծաբանները չեն կարծում՝ գները կշարունակեն կտրուկ աճել։
Դիտում՝ 6496
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW