Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի մրցանակին

19.08.2022 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #«Global Finance» #մրցանակ
«Global Finance» ամսագիրը հայտարարել է «2022թ. աշխարհի լավագույն թվային բանկեր սպառողներիհամար» մրցանակաբաշխության հաղթողներին: Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Global Finance» ամսագրի «Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ» անվանակարգում:

Հաղթող բանկերն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա, ինչպիսիք են թվային ծառայություններից օգտվող հաճախորդներին ներգրավելու եւ սպասարկելու ռազմավարության արդյունավետությունը, հաճախորդների` թվային առաջարկներից օգտվելու աստիճանը, թվային ծառայություններից օգտվող հաճախորդների թվի աճը, առաջարկվող պրոդուկտների բազմազանությունը, թվային նախաձեռնություններից առաջացած շոշափելի օգուտի առկայությունը եւ ինտերնետային կայքի/բջջային հավելվածի կառուցվածքն ու ֆունկցիոնալությունը:

«Տեւական համաճարակն արագացրել է բանկերի` թվայնացմանն ուղղված ջանքերը, եւ այս պայմաններում շուկայում տեղի է ունեցել էլեկտրոնային առաջարկների կտրուկ զարգացում: «2022թ. աշխարհի լավագույն թվային բանկեր» մրցանակաբաշխությամբ «Global Finance» ամսագիրն իր գնահատանքին է արժանացնում այն ֆինանսական հաստատությունները, որոնք լավագույն արդյունքներն են գրանցել նոր եւ բարելավված պրոդուկտների եւ ծառայությունների ներդրման գծով»,- ասել է «Global Finance» ամսագրի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն:

«Վերջին մի քանի տարիներին Ամերիաբանկը զգալի առաջընթաց է ունեցել իր թվային կարողությունների զարգացման գործում: «Global Finance»-ի այս մրցանակը մեծ պատիվ է մեզ համար. այն վկայում է մեր թվային ռազմավարության հաջողության մասին: Մեր թվային առաջարկների նկատմամբ պահանջարկի աճը եւ մեր բազմաֆունկցիոնալ բանկային հարթակի միջոցով իրականացվող գործարքների թիվը տվյալ ոլորտում մեր ջանքերի եւ նշանակալի ներդրումների արդյունավետության լավագույն վկայությունն են: Հպարտ ենք, որ հանդիսանում ենք շուկայի` միտումներ թելադրող մասնակիցը` հարմարավետություն եւ նորարարություն հաղորդելով մարդկանց կյանքին»,- ասել է Ամերիաբանկի Ինովացիաների եւ թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը:

Ամերիաբանկն առաջինը Հայաստանում գործարկել է թվային էկոհամակարգերի համապարփակ փաթեթ, որը համակցում է ֆինանսական եւ ոչ ֆինանսական ծառայությունները եւ ներկայում ընդգրկում է հետեւյալ ուղղությունները` ՓՄՁ (փոքր եւ միջին ձեռնարկություններ), ավտովարկավորում, հիփոթեքային վարկավորում եւ էլեկտրոնային առեւտուր:

Էկոհամակարգերի հարթակներն ապահովում են հարմարավետություն եւ նոր տեսակի փորձառություն՝ հնարավորություն տալով արագ ֆինանսավորում ստանալ բոլոր հիմնական ոլորտներում, բարելավելով հաճախորդի ամբողջ փորձառությունը՝ Ամերիա էկոհամակարգի առցանց միջավայրում հաշվի բացումից մինչեւ քարտ ստանալը եւ վարկային հայտ ներկայացնելը:
Դիտում՝ 34567
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW