Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունն այսօր հայտարարել է երրորդ ուղղության՝ Երեւան-Մոսկվա չվերթի գործարկման մասին:Դրանք «Զվարթնոց» օդանավակայանից «Դոմոդեդովո» օդանավակայան կմեկնարկեն սեպտեմբերի 23-ին եւ կիրականացվեն շաբաթական 14 անգամ: Չվացուցակ դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան, ուժի մեջ է 2022 թվականի սեպտեմբերի 23-ից (բոլորը տեղական ժամանակով).«Մեր ուղղությունների ցանցի ընդլայնման աշխատանքները շարունակվում են։ Շատ շուտով կհայտնենք այլ նոր ուղղությունների մասին եւս», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:Հաճախորդները կարող են Երեւանից Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ ավիատոմսերը ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի, զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով: Tweet Դիտում՝ 23424