Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկը” գործարկել է “Ունիվերսալ” նոր ժամկետային բազմարժութային ավանդը:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, ավանդի չափն անսահմանափակ է, տոկոսադրույքը` տարեկան մինչեւ 11 տոկոս: Տոկոսների վճարումը կարող է իրականացվել ինչպես ամսեկան, այնպես էլ ավանդի ժամկետի վերջում: Ավանդներն ընդունվում են դրամով, ԱՄՆ դոլարով, ռուսական ռուբլով եւ եվրոյով` 91-ից 1095 օր ժամկետով:Ավանդատուներին հնարավորություն է ընձեռվում համալրել ավանդը` առանց գումարի եւ հաճախականության սահմանափակման, բացառությամբ ավանդի մարման ժամկետին նախորդող 30 օրը: Նախատեսվում է նաեւ օվերդրաֆթի տրամադրում ավանդի գումարի 90%-ի չափով: Tweet Դիտում՝ 5677