Fitch Ratings գործակալությունը փաստացի չկայացած է որակել իր նախնական կանխատեսումն այն մասին, որ Հայաստանն ու Վրաստանն ամենախոցելի դերում կհայտնվեն Ուկրաինա ռուսական ներխուժման հետեւանքների պատճառով։Fitch Ratings-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ մինչ այժմ Հայաստանի եւ Վրաստանի համար մակրոտնտեսական ազդեցությունը դրական է եղել։Գործակալությունը նշում է որակյալ մասնագետների մեծ ներհոսքը Ռուսաստանից, Բելառուսից եւ Ուկրաինայից եւ դրամական փոխանցումների ծավալների աճը։Fitch-ը նշում է, որ Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումները տարեկան կտրվածքով աճել են 306%-ով, իսկ դեպի Հայաստան փոխանցումների ծավալը գրեթե կրկնապատկվել է։«Երկրորդային եւ առաջնային եկամտի մեծ ներհոսքերը (ռուսները տեղափոխվում են, բայց շարունակում են աշխատել Ռուսաստանի իրենց գործատուների համար), զուգորդված զբոսաշրջության շարունակական վերականգնման եւ արտահանվող ապրանքների ավելի բարձր գների հետ, նվազեցնում են ընթացիկ գործառնությունների դեֆիցիտը երկու երկրներում եւ ամրապնդում են արտարժութային պահուստները:Այս ներհոսքերը կանխել են դոլարիզացիայի աճը եւ ամրապնդել են փոխարժեքները։ Վերջինս բարենպաստ է պետական պարտքի սպասարկման տեսանկյունից՝ հաշվի առնելով արտարժույթով արտահայտված պարտքի բարձր մասնաբաժինը»,- նշում է Fitch Ratings-ը։ Tweet Դիտում՝ 31075