Իրանը հնարավոր է մի քանի ամսից միանա «Мир» վճարային համակարգին

16.08.2022 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Мир» #Իրան
Իրանը տեխնիկական հնարավորություն ունի մի քանի ամսվա ընթացքում միանալու «Мир» վճարային համակարգին։ Այս մասին հայտարարել է տնտեսական հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին:

«Իրանն ունի «Мир» համակարգին միանալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքը: Բանակցություններում երկու կողմերի համաձայնության դեպքում Իրանը մի քանի ամսվա ընթացքում կարող է միանալ համակարգին»,- նրա խոսքերը մեջբերել է ILNA գործակալությունը, հաղորդում է Tass.ru-ն:
Դիտում՝ 8153

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW