ԱՊՀ բանկերի քարտերի պահանջարկը կտրուկ աճել է

16.08.2022 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Visa #Mastercard #ԱՊՀ բանկեր
Ռուսաստանում կտրուկ աճել է ԱՊՀ երկրների բանկերի քարտերի պահանջարկը, երբ Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերը հայտարարել են Ռուսաստանից դուրս գալու մասին, այս մասին հայտնում է РБК-ն։

Կայքը, վկայակոչելով ԱՊՀ երկրների կենտրոնական բանկերի տվյալները, նշում է, որ քարտերի թողարկման տեմպերն արագացել են 2022 թվականի երկրորդ եռամսյակում՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։  

Այսպես, Ղրղզստանում, Ուզբեկստանում եւ Բելառուսում գրանցվել է 2018 թվականից ի վեր տարեկան առավելագույն աճ։ Հայաստանն ու Տաջիկստանը երկնիշ աճ են գրանցել։ Փորձագետները նշել են, որ դա կարող է հանգեցնել Ռուսաստանի քաղաքացիների շրջանում «քարտային տուրիզմի» ծաղկմանը, քանի որ ոչ բոլորին է բավարարում միայն ռուսական «Мир» համակարգի եւ չինական UnionPay-ի առկայությունը։
 
Միջազգային համակարգերը Ռուսաստանից դուրս գալու մասին հայտարարել են մարտի սկզբին։ Դրանից հետո ռուսական բանկերի թողարկած Visa եւ MasterCard քարտերը դադարել են աշխատել ՌԴ-ից դուրս, իսկ արտասահմանյան բանկերի թողարկած քարտերն այլեւս չեն գործում Ռուսաստանում։
Դիտում՝ 7934

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW