UNIStream-ը ներդրել է նոր գործիքներ

28.10.2008 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. UNIStream դրամական փոխանցումների համակարգը հայտարարել է, որ այսուհետ “Յունիբանկի” հաճախորդները հնարավորություն ունեն## իրենց վարկային վճարումներն իրականացնել ստացված դրամական փոխանցումներով` առանց բանկ հաճախելու:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, UNIStream դրամական փոխանցումների միջոցով հնարավոր է կատարել նաեւ ցանկացած կուտակային ավանդի, ինչպես նաեւ ցանկացած արժույթով բանկում բացված ցպահանջ հաշվի գումարների համալրում: Ընդ որում, նշված հաշվից գումարի կանխիկացման տոկոսադրույքը կազմում է 0 տոկոս:

Դիտում՝ 6911

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW