Կոնվերս Բանկի ակցիան. Ուղեգիր Մալդիվներ, iPhone 14-ի եւ ավանդի սերտիֆիկատներ
12.08.2022 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկից հայտնել են, որ խրախուսման արշավի մասնակիցները հնարավորություն ունեն խաղարկության արդյունքում ստանալ Մալդիվներում հանգստի ուղեգիր՝ նախատեսված երկու անձի համար, ինչպես նաեւ iPhone 14-ի՝ 5, իսկ ավանդի՝ 35 սերտիֆիկատ:
«Արշավին մասնակցել կարող են Բանկի հաճախորդ Mastercard քարտապանները, որոնք ունեն կամ կներբեռնեն Converse Mobile հավելված եւ Mastercard քարտով/քարտերով կկատարեն հանրագումարային 200,000 ՀՀ դրամ եւ ավելի ընդհանուր գումարի անկանխիկ գործարքներ:
01.08.2022-30.09.2022թթ. ներառյալ հանրագումարային յուրաքանչյուր 200,000 ՀՀ դրամ անկանխիկ գնումի համար Mastercard քարտապանը կստանա խաղարկությանը մասնակցելու մեկ հնարավորություն, ինչը նշանակում է, որ որքան մեծ է գնումների գումարը, այնքան մեծ է խաղարկության ընթացքում շահելու հավանականությունը:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն եւ հաղթողները պատահականության սկզբունքով կորոշվեն Բանկի ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակման միջոցով։
Բանկի հաճախորդ կարելի է դառնալ եւ արշավին մասնակցել` ընդամենը պատվիրելով Կոնվերս Բանկի Mastercard վճարային քարտ առցանց տարբերակով կամ մասնաճյուղերում:
Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով, հեռախոսահամար՝ 010-511-211»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: