ՌԴ Ազգային հաշվարկային դեպոզիտարիան դիմել է ԵՄ դատարան

12.08.2022 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Ազգային հաշվարկային դեպոզիտարիա #հայց
Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիան հայց է ներկայացրել Լյուքսեմբուրգի Եվրամիության դատարան՝ իր դեմ պատժամիջոցները չեղարկելու նպատակով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դեպոզիտարիայի հաղորդագրությունը։

«2022 թվականի օգոստոսի 12-ին Ազգային հաշվարկային դեպոզիտարիան հայց է ներկայացրել Լյուքսեմբուրգի Եվրամիության դատարան՝ ներդրված սահմանափակումները չեղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «հայցի նպատակն է ապացուցել Ազգային հաշվարկային դեպոզիտարիան ԵՄ պատժամիջոցների ցուցակներում ներառելու անօրինականությունն ու անհիմն լինելը, ինչի հետեւանքով տուժել են ռուսաստանցի եւ օտարերկրյա ներդրողները»։

ԵՄ-ն Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի դեմ արգելափակող պատժամիջոցներ էր սահմանել 2022 թվականի հունիսի 3-ին։
Դիտում՝ 11095

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW