«Կյանքից ամուր»․ ֆիլմ պատերազմից հետո ապրողների եւ ապրեցնողների մասին

11.08.2022 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ #IDBank #«Կյանքից ամուր»
Կինոյի տանը կայացել է «Կյանքից ամուր» ֆիլմի հատուկ ցուցադրությունը։ Ֆիլմը ստեղծվել է LC production-ի կողմից եւ պատմում է Արցախյան երկրորդ պատերազմից հետո վիրավոր զինվորների, զոհված զինծառայողների ընտանիքների մասին․ նրանց հույզերը, ապրելու եւ ապրեցնելու ցանկությունը։

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ինչպես ֆիլմում նկարահանված հերոսները, այնպես էլ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառու հիմնադրամները։

Ֆիլմի պրոդյուսեր Ծովինար Մկրտչյանի խոսքով՝ «Կյանքից ամուր» ֆիլմն այն մարդկանց մասին է, որոնք պատերազմում կորցրել են ամենաշատը եւ ամենաթանկը։

«Բայց, չնայած դրան, ամենաշատն են պայքարում, գործում, փոխում, ապրում եւ ապրեցնում։ Ու եթե նրանք կարող են, ապա մենք՝ ամենաքիչը պարտավոր ենք։ Այս ֆիլմն ապրել կարողանալու մասին է, այն ժամանակ, երբ ապրելը թվում է անհնար ու անիմաստ։ Ֆիլմի մտահղացման հեղինակը՝ Շուշան Ռաֆայելյանը, վարակեց իր հերթական սիրուն գաղափարով, որի հիմքում սերն է, քաղաքացիական բարձր պատասխանատվությունը եւ օգտակար գործ անելու մեծ ցանկությունը»,- ասել է Ծովինար Մկրտչյանը։

Ֆիլմը իրականություն է դարձել Իդրամ ընկերության ֆինանսական աջակցությամբ։

Իդրամի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ ֆիլմի կարեւորությունը կայանում է նրանում, որ այն ոչ թե ցույց է տալիս կյանքը պատերազմից հետո այն գույներով, որոնցով մեզնից շատերն են տեսնում՝ մուգ, խտացված, հաճախ անգամ անգույն, այլ այն ուժը, որը հերոսները գտել են իրենց մեջ՝ վերականգնվելու, նաեւ՝ ցավը սրտում օգնելու մեր հասարակությանը։

«Հենց դա է պատճառը, որ մենք որոշեցինք կանգնել ֆիլմի կողքին։ Հիշեցնեմ, որ «Մի դրամի ուժը» ծրագիրը եւս մեր բոլորի հավաքական ուժի մասին է, երբ Իդրամ համակարգով վճարելիս մեր շնորհիվ Իդրամն ու IDBank-ը մեկ դրամ փոխանցում են տարբեր նախաձեռնությունների։ Ընդհանուր գումարը, որը ընկերությունները հատկացրել են մեր երկրում կարեւոր, անգամ կենսական գործունեություն իրականացնող հիմնադրամների, արդեն ավելի քան 90 մլն ՀՀ դրամ է կազմում»,- ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։

IDBank-ն ու Իդրամը մեկ դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը ամեն անգամ, երբ դուք վճարում եք կատարում ընկերությունների հարթակներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 10500-ից ավելի վաճառակետերում, 900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաեւ համակարգում առկա 400+ ծառայությունների դիմաց։



Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Դիտում՝ 243970
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW