Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի արտադրության համար Ուկրաինայում գործարան կառուցելու փաստն ինքնին ընկնում է Ուկրաինայի ապառազմականացման թեմայի տակ։RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Դա միայն կերկարացնի ուկրաինացիների տառապանքը, բայց չի օգնի խուսափել հատուկ ռազմական գործողության նպատակից»,- ասել է Պեսկովը:Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը տեղեկացրել էր, որ թուրքական Baykar Makina ընկերությունը հողատարածք է գնել Ուկրաինայում՝ Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու համար։«Baykar-ի սեփականատերն Ուկրաինայում ստեղծել է ուկրաինական իր ընկերությունը: Այս ընկերությունն արդեն հողատարածք է ձեռք բերել, մշակվել է գործարանի նախագիծը եւ մտադիր են այն իրականացնել մինչեւ վերջ, քանի որ դա ընկերության սեփականատերերի անձնական պարտավորությունն էր այդ արտադրությունն իրականացնել Ուկրաինայում»,- «RBC-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում ասել էր դեսպանը: Tweet Դիտում՝ 3815