«Գազել Ֆինանս» ՈւՎԿ-ն եւ «Լարար Լոջիստիկս» ընկերությունը հայտարարել են Երեւանում «Լարար»-ի «Ռեստարտ թռաք սերվիս» կենտրոնի գործարկման մասին: «Ռեստարտ թռաք սերվիս» կենտրոնը մատուցում է բեռնատարների ամբողջական սպասարկման ծառայություններ, այդ թվում՝ բեռնատարների դիագնոստիկա, ընթացամասերի ստուգում ու փոխարինում, անվադողերի տեղադրում եւ այլն։2021 թվականին «Գազել Ֆինանս»-ը $900 հազարի ներդրում էր կատարել «Լարար Լոջիստիկս» ընկերությունում, որը հիմնադրվել է 2017 թվականին գործարար Արթուր Ղազարյանի կողմից։ Ներդրված միջոցներն ուղղվել են «Լարար»-ի բեռնատարների պարկի ընդլայնմանը՝ 7 բեռնատարներից հասցնելով այն 17-ի, եւ «Ռեստարտ թռաք սերվիս» կենտրոնի շինարարությունն ավարտին հասցնելուն։ Պարկի ընդլայնմամբ՝ «Լարար»-ն այժմ կարող է տարեկան 10 հազար տոննա ապրանքափոխադրում իրականացնել, ինչպես նաեւ իր սպասարկման կենտրոնում արդյունավետ իրականացնել բեռնատարների պարկի սպասարկումը:Ավելին, Նիդերլանդների Ֆինանսական զարգացման ինստիտուտի՝ FMO-ի աջակցությամբ, «Գազել Ֆինանս»-ը տրամադրել է տեխնիկական աջակցություն ERP GPS հետեւող համակարգի զարգացման համար, ինչը թույլ է տալիս ընկերությանը վերահսկել եւ գրանցել բեռների յուրաքանչյուր միավորի տեղափոխումը ցանկացած պահի։«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ուրախ է նշել «Գազել Ֆինանս»-ի ներդրումը «Լարար Լոջիստիկս»-ում: «Գազել Ֆինանս»-ն Ամերիկյան Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի ներդրումային կապիտալի ստացողն է եւ ունի կարեւոր առաքելություն՝ աջակցելու Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացմանը»,- ասել է ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լայտինենը:««Գազել ֆինանս»-ի կապիտալը ոչ միայն օգնեց մեզ արագորեն ընդարձակել բիզնեսը, այլեւ ուղեկցվեց հավելյալ արժեք ստեղծող ծառայությունների ստեղծմամբ, ինչպիսին է ERP GPS-ի համակարգի տրամադրումը, որն օգնում է մեզ ժամանակին իրականացնել հաճախորդների առաքումները: Այս ներդրումը մեզ թույլ տվեց բեռնափոխադրող եւ բրոքեր լինելուց դառնալ ուղղահայաց ինտեգրված, ամբողջական սպասարկմամբ բեռնափոխադրող եւ լոգիստիկ ընկերություն, ներառյալ՝ մեր սեփական բեռնատարների սպասարկումը, ինչը շատ ավելի արդյունավետ է ծախսային տեսանկյունից, քան երրորդ կողմին աութսորսինգը»,- նշել է «Լարար Լոջիստիկս»-ի հիմնադիր տնօրեն Արթուր Ղազարյանը:Նախքան «Գազել Ֆինանս»-ի ներդրումը, «Լարար»-ը կարող էր տարեկան սպասարկել մոտ 100 առաքում իր բեռնատարների միջոցով, այժմ ընկերությունը սպասարկում է տարեկան 300 առաքում։ Ավելի մեծ եւ փորձառու անձնակազմի շնորհիվ՝ միջնորդական գործարքների ծավալն աճել է 64%-ով:«Մենք, իրոք, տպավորված ենք Արթուր Ղազարյանի՝ բիզնեսը արագորեն ընդլայնելու եւ Հայաստանի բեռնափոխադրումների եւ լոգիստիկայի ոլորտում խոշոր խաղացող դառնալու տեսլականով:«Լարար»-ն ունի կարեւոր դեր տեղափոխման եւ լոգիստիկայի ապահովման հարցում՝ հատկապես Հայաստանի նման երկրների համար, որոնց մատակարարման շղթան հիմնված է առավելապես ցամաքային բեռնափոխադրումների վրա»,- նշել է «Գազել Ֆինանս»-ի գործադիր տնօրեն Ջեֆրի Լիբերտը: Tweet Դիտում՝ 33378