Հուլիսին պարենային ապրանքների համաշխարհային գները նվազել են
08.08.2022 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ focus.ua

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը հուլիսին կազմել է միջինում 140,9 միավոր, որը հունիսի ցուցանիշից ցածր 8,6%-ով՝ ազդարարելով հինգերորդ անընդմեջ ամսական կտրվածքով անկումը եւ հասնելով այս տարվա սկզբից ի վեր ամենացածր մակարդակին։
Ինդեքսը, որով գնահատվում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխությունը, այսուհանդերձ, 13,1%-ով բարձր է 2021 թվականի հունիսի ցուցանիշից։
Բուսական յուղերի գնային ինդեքսը հուլիսին նվազել է 19,2%-ով՝ հունիս ամսվա համեմատ իջնելով տասնամսյա ամենացածր մակարդակին։
Հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսն ամսվա ընթացքում նվազել է 11,5%-ով, սակայն շարունակում է 16,6%-ով բարձր մնալ 2021 թվականի հուլիսի ցուցանիշից։
Շաքարի գնային ինդեքսը հունիսի համեմատ նվազել է 3,8%-ով, կաթնամթերքինը՝ 2,5%-ով, մսինը՝ 0,5%-ով։
Առավել մանրամասն կարող եք կարդալ այս հղումով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: