Իսլամական բանկինգը նախատեսվում է փորձարկել Չեչնիայում եւ Դաղստանում

05.08.2022 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իսլամական բանկինգ #Չեչնիա #Դաղստան
Ռուսաստանի բանկը (ԿԲ) նախատեսում է 2023 թվականին սկսել իսլամական բանկինգի փորձարկումը Չեչնիայում եւ Դաղստանում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով կարգավորիչի մամուլի ծառայությունը։

ԿԲ-ն, մասնավորապես, նշել է, որ ֆինանսական գործունեության այս ոլորտը զարգացնելու նպատակով նախատեսվում է փորձարկում անցկացնել ՌԴ առանձին սուբյեկտների տարածքում, որի արդյունքներով որոշում կկայացվի Ռուսաստանի այլ տարածաշրջանների վրա գործընկերային ֆինանսավորման օրենսդրական կարգավորումը տարածելու մասին:

ՌԴ սուբյեկտների տարածքում այս ուղղության փորձարկումը նախատեսվում է մեկնարկել 2023 թվականին:



Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանում շուտով կարող է օրինականացվել իսլամական բանկինգը, որը ենթադրում է տոկոսային եկամուտների բացակայություն։ Դրանով կկարողանան զբաղվել նոր տիպի ոչ վարկային ֆինանսական հաստատությունները՝ գործընկերային ֆինանսավորման կազմակերպությունները:

ՌԴ Պետդումայի ֆինանսական շուկայի հարցերով հանձնաժողովի ղեկավար Անատոլի Ակսակովը տեղեկացրել էր, որ Ռուսաստանում իսլամական բանկինգը կարգավորող օրենքների նախագծերի քննարկումը նախատեսված է արդեն աշնանային նստաշրջանում:

Իսլամական բանկինգը պարունակում է մի շարք արգելքներ եւ սահմանափակումներ։ Օրինակ՝ տոկոսների վճարման արգելք եւ դրանից ածանցյալ տոկոսային գործարքներ, անորոշ պայմաններով գործարքների արգելք, տնտեսության որոշ ոլորտների ֆինանսավորման արգելք՝ մոլախաղեր, խոզի մսի, ալկոհոլային խմիչքների արտադրություն եւ այլն։

«Նոր իրավիճակում, որը բնութագրվում է արեւմտյան ֆինանսական շուկաների հետ կապերի խզմամբ, աճում է Ռուսաստանի քաղաքացիների, տնտեսության իրական հատվածի ընկերությունների, ինչպես նաեւ ֆինանսական ինստիտուտների պահանջարկը գործընկերային (իսլամական) ֆինանսավորման գործիքների նկատմամբ»,- նշել էին նախագծի հեղինակները:
Դիտում՝ 8555
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW