Լարսի անցակետի գործող 13 ուղիներին ավելացել է եւս 12-ը

03.08.2022 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լարս #անցակետ #բեռնափոխադրում
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ ռուսական կողմի հետ համագործակցության արդյունքում Լարսի անցակետի գործող 13 ուղիներին ավելացել է եւս 12-ը:

Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սիմոնյանն ասել է, որ մինչեւ տարեվերջ անցակետը ամբողջությամբ վերակառուցված կլինի, որի արդյունքում օրական սպասարկվող տրանսպորտային միջոցների թիվը մի քանի անգամ կավելանա։

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաեւ Հայաստանից դեպի Ռուսաստան, Վրաստան եւ Եվրոպա բեռնափոխադրումների իրականացման հայկական փորձն ու հնարավորությունները: Նա նշել է, որ մոտ ապագայում հայկական 2 ավիաընկերություն կիրականացնի ավիաբեռնափոխադրումներ:
Դիտում՝ 2764

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW