ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2022թ. հունիսին 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ եւ կազմել է 10.3%: 12-ամսյա բնականոն գնաճը եւս ավելացել է՝ կազմելով 9.4%:«Երկրորդ եռամսյակի ընթացքում պահպանվել են համաշխարհային արժեշղթաների խաթարումները: ՀՀ հիմնական գործընկեր երկրներում դիտարկվում է տնտեսական ակտիվության դանդաղում: Միջազգային ապրանքահումքային շուկայում նկատվում է գնաճային ճնշումների որոշակի թուլացում, սակայն գները շարունակում են մնալ պատմականորեն բարձր մակարդակում: Զարգացած երկրների կենտրոնական բանկերը շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները: Սա կնպաստի համաշխարհային գնաճային միջավայրի աստիճանական զսպմանը: Այսպիսով` արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը որոշակիորեն կթուլանա, սակայն առաջիկայում դեռեւս կպահպանվի:2022 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում դիտվել է սպասվածից բարձր ակտիվություն: Այն դրսեւորվել է հատկապես ծառայությունների ճյուղում: Դրական զարգացումներ են արձանագրվել նաեւ արդյունաբերության եւ արտահանման ոլորտում: Տնտեսական բարձր աճի ձեւավորման գործում գերակշռում են պահանջարկի գործոնները: Վերջինս շարունակում է մեծամասամբ պայմանավորվել միջազգային այցելուների եւ ՌԴ-ից դրամական փոխանցումների զգալի ներհոսքով: Բարձր պահանջարկը հանգեցնում է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնման եւ բարձր գնաճային սպասումների պահպանման: ՀՀ դրամի արժեւորումը մասամբ չեզոքացնում է գնաճի ավելացումը»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ: 02.08.2022 | 12:04 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս Ստեղծված իրավիճակում Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը: ԿԲ Խորհուրդը հետեւողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում եւ չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարի ներքո 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի եւ միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին:ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված անորոշությունը պահպանվում է։ Միաժամանակ, նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որեւէ ուղղությամբ դրսեւորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի եւ կապահովի գների կայունության նպատակը: Tweet Դիտում՝ 2274