11 բանկեր ընդգրկվել են ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցանկում

23.10.2008 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի 300 խոշորագույն հարկատուների այսօր Երեւանում հրապարակված ցանկում ընդգրկվել են 11 բանկեր##:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, 2008թ. 9 ամիսների ընթացքում Հայաստանի բանկային հատվածում խոշորագույն հարկատուն է եղել “Արդշինինվեստբանկը”, որի վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմել է 1,919,752.7 հազ. դրամ. 300 խոշորագույն հարկատուների ցանկում “Արդշինինվեստբանկը” զբաղեցնում է 17-րդ տեղը:

Ցուցակի 30-րդ տեղում “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն” է, որը վճարել է 1,596,235.0 հազ. դրամի հարկեր: 36-րդ տեղը զբաղեցնում է “Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան Բանկը” (1,376,713.9 հազ. դրամ):

Ցանկում ընդգրկված են նաեւ. “Հայէկոնոմբանկը” (65-րդ տեղ, 926,295.9 հազ.), “Կոնվերս բանկը” (90-րդ տեղ, 581,277.1 հազ.), “ՎՏԲ-Հայաստան Բանկը” (103-րդ տեղ, 523,657.3 հազ.), “Յունիբանկը” (122-րդ տեղ, 451,909.5 հազ.), “Հայբիզնեսբանկը” (133-րդ տեղ, 432,596.2 հազ.), “Ինեկոբանկը” (143-րդ տեղ, 396,483.2 հազ.), “Անելիք Բանկը” (193-րդ տեղ, 278,133.1 հազ.) եւ “Զարգացման Հայկական Բանկը” (289-րդ տեղ, 187,874.1 հազ.):

Ցանկի 191-րդ տեղում է գտնվում “Նորվիկ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որի վճարված հարկերի ընդհանուր գումարը ընթացիկ տարվա երրորդ կիսամյակի ընթացքում կազմել է 280,127.5 հազ. դրամ: 211-րդ տեղում է “Արեգակ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը (254,057.5 հազ. դրամ), իսկ 240-րդ տեղում` “Ֆինկա” ունիվերսալ վարկային կազմակերպությունը (221,808.4 հազ. դրամ):

Հայաստանի ֆինանսական հատվածում սոցիալական վճարումների քանակով առաջատարը կրկին “Արդշինինվեստբանկն” է (19-րդ տեղ, 291,194.6 հազ. դրամ): 20-րդ տեղում է “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը” (270,311.8 հազ.), իսկ 27-րդ տեղում` “Հայէկոնոմբանկը” (198,196.3 հազ.դրամ):

Դիտում՝ 6451
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW