Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկի” վարչության նախագահ Վարդան Աթայանը կարծում է, որ միջազգային ֆինանսական ճգնաժամի## ազդեցությունը Հայաստանի բանկային հատվածի վրա “մակերեսային բնույթ” կկրի, քանի որ հայաստանյան ֆինանսական համակարգը բավարար չափով ինտեգրված չէ միջազգային շուկաներին: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, Վարդան Աթայանը կարծիք է հայտնել, որ միջազգային ֆինանսական ճգնաժամն առավելապես կանդրադառնա արժեթղթղերի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող բանկերի վրա, իսկ “ինչպես հայտնի է, հայաստանյան բանկերի ներգրավվածությունը այդ շուկայում չափազանց փոքր է”:Ինչպես նշել է Վարդան Աթայանը, միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող գործընթացների հնարավոր բացասական ազդեցությունն իր գործունեության վրա նվազագույնին հասցնելու նպատակով “Յունիբանկը” միջոցների ներգրավման եւ տեղաբաշխման հարցում նախապատվությունը տվել է տեղական շուկային: Մասնավորապես, արժեղթղերի շուկայում “Յունիբանկ”-ի մասնակցությունը զրոյական է. միջոցների հիմնական մասը ուղղվել է տնտեսության իրական հատվածի վարկավորմանը, հիփոթեքին եւ ավտովարկավորմանը:2008 թվականի 9 ամիսների ընթացքում բանկի վարկային պորտֆելը կազմել է $160 մլն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե 70 տոկոսով: Այս տարվա հոկտեմբերի 20-ի դրությամբ բանկի շահույթը կազմել է $2,4 մլն:Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով “Յունիբանկը” շարունակում է զբաղեցնել առաջատարի դիրքը, “ինչը վկայում է բանկի հանդեպ բնակչության վստահության մասին”, եւ բավարար լիկվիդայնություն ունի ընթացիկ վճարումների գծով իր պարտավորությունները կատարելու համար, ասել է բանկի վարչության նախագահը: “Նման չափավոր պահպանողական գործելաոճի, ակտիվների ու պասիվների ճիշտ ձեւավորման եւ կառավարման շնորհիվ “Յունիբանկն” այսօր ընդհանրապես կախված չէ միջազգային ֆինանսական շուկաների տատանումներից եւ դրանց բացասական հետեւանքներից”,- շեշտել է բանկի վարչության նախագահը: Tweet Դիտում՝ 5233