Գնաճը Եվրոգոտում արագացել է մինչեւ ռեկորդային 8,9%

29.07.2022 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրոգոտի #գնաճ
Այս տարվա հուլիսին սպառողական գները Եվրոգոտում տարեկան կտրվածքով աճել են 8,9%-ով, վկայում են Եվրամիության վիճակագրական ծառայության (Եվրաստատ) նախնական տվյալները։

Սա առավելագույն ցուցանիշն է հաշվարկների վարման ամբողջ պատմության մեջ։ Հունիսին տարեկան գնաճը Եվրոգոտում կազմել էր 8,6%: Trading Economics-ի կողմից հարցված վերլուծաբաններն ընթացիկ ամսվա համար կանխատեսել էին սպառողական գների աճ միջինում 8,6%-ով, գրում է Finmarket-ը։ Նախորդ ամսվա նկատմամբ գներն աճել են 0,1%-ով։

Սպառողական գներն, առանց այնպիսի փոփոխական գործոնների հաշվի առնելու, ինչպիսիք են էներգակիրների, սննդամթերքի եւ ալկոհոլի արժեքը (CPI Core ինդեքսը, որին հետեւում է Եվրոպական կենտրոնական բանկը), հուլիսին տարեկան կտրվածքով աճել են 4%՝ հունիսին 3,7% աճից հետո:

Էներգակիրների գների աճը հուլիսին դանդաղել է մինչեւ 39,7%՝ հունիսին 42% աճից հետո: Արդյունաբերական ապրանքների գներն աճել են 4,5%-ով:

Սննդամթերքի, ալկոհոլի եւ ծխախոտի գներն ավելացել են 9,8%-ով՝ հունիսին 8,95%-ով թանկանալուց հետո։ Ծառայությունները թանկացել են 3,7%-ով։

Տարեկան կտրվածքով ամենաբարձր գնաճը գրանցվել է Էստոնիայում (22,7%), Լատվիայում (21%) եւ Լիտվայում (20,8%)։ Գների ամենացածր աճը տեղի է ունեցել Մալթայում (6,5%) եւ Ֆրանսիայում (6,8%)։
Դիտում՝ 11820

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW