ՌԴ բանկերը շարունակում են կիսվել ռուբլու փոխարժեքի մասին կանխատեսումներով

28.07.2022 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Միխայիլ Զադորնով #ռուբլի #փոխարժեք
Տարեվերջին ռուբլին դոլարի եւ եվրոյի նկատմամբ կթուլանա մինչեւ 69-70 ռուբլի, իսկ Urals տեսակի նավթի գինը դեկտեմբերին կկազմի մոտ $70, կանխատեսել է «Открытие» բանկի ղեկավար Միխայիլ Զադորնովը։

«Սպասում ենք, որ ռուբլու փոխարժեքը դոլարի եւ եվրոյի նկատմամբ տարեվերջին կկազմի մոտ 69-70 ռուբլի, այսինքն՝ տեղի կունենա ռուբլու որոշակի թուլացում այսօրվա ցուցանիշներից»,- Զադորնովի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը։

ՌԴ Կենտրոնական բանկի հուլիսի 28-ի պաշտոնական փոխարժեքը 60,22 ռուբլի է մեկ դոլարի դիմաց եւ 61 ռուբլի՝ մեկ եվրոյի դիմաց։

Զադորնովը նաեւ կարծում է, որ մինչեւ տարեվերջ նավթի գները ներկայիս մակարդակում չեն կարողանա պահպանվել։ «Մենք սպասում ենք նավթի եւ մի շարք հումքային ապրանքների գների որոշակի անկում՝ ելնելով փաստից, որ դանդաղում է ոչ միայն ռուսաստանյան տնտեսությունը, այլեւ ամերիկյանը եւ եվրոպականը»,- ասել է նա:

Բանկի սպասումների համաձայն՝ Urals տեսակի նավթի մեկ բարելի արժեքը երրորդ եռամսյակի վերջում կկազմի $73, իսկ չորրորդում՝ $70։ Միաժամանակ, երկրորդ եռամսյակում «Открытие» բանկը մեկ բարելի արժեքը գնահատել է $94։



Հունիսի կեսին «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը կանխատեսել էր, որ հուլիսին ռուբլու փոխարժեքը կշարունակի ամրապնդվել, սակայն 2022 թվականի վերջին այն կսկսի նվազել եւ կվերադառնա մեկ դոլարի դիմաց 70-75 ռուբլու սահմանագծին:

«Կարծում ենք՝ հուլիսին մենք դեռ ականատես կլինենք ռուբլու ամրապնդմանը, իսկ հետո, ամենայն հավանականությամբ, բիզնեսը կլուծի ներմուծման լոգիստիկայի հետ կապված խնդիրները, եւ եթե մինչեւ տարեվերջ ներմուծման վերականգնման տեմպերը լինեն այնպիսին, ինչպիսին պատկերացնում ենք, ապա փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կլինի 70-75 ռուբլու միջեւ»,- այն ժամանակ նշել էր Գրեֆը։
Դիտում՝ 11971
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW