526 պայմանագրային զինծառայող կօգտվի արտոնյալ հիպոթեքային ծրագրից

28.07.2022 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հիպոթեք #զինծառայող
Արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկավորման պետական ծրագրից կօգտվեն 2022-ի ընթացքում դիմում ներկայացրած բոլոր զինծառայողները: Նման որոշում է կայացվել կառավարության այսօրվա նիստում:

Նախատեսվում է ՊՆ համակարգի սպայական եւ ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022-ի ընթացքում դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին:
 
Որոշման ընդունմամբ 526 զինծառայողի կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք:

Ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաեւ մինչեւ 2022թ. հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ այն ավարտելուց հետո պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ ռուհ ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում:

Արտոնյալ պայմաններում հիպոթեքային վարկավորման ծրագրի դեպքում ձեռքբերվող բնակարանների մայր գումարի 10 տոկոսը եւ վարկի 7 տոկոս կազմող տոկոսադրույքի 3 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից:

2022-ին ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող:   
Դիտում՝ 7802

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW