Լավրով. Արեւմուտքի հաջորդ թիրախը կարող է լինել Չինաստանը

27.07.2022 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերգեյ Լավրով #Արեւմուտք #Չինաստան
ԱՄՆ-ն ու Եվրամիությունը կարող են սառեցնել ցանկացած երկրի արժութային պահուստները, եթե այդ երկիրը նյարդայնացնի իրենց, նույն կերպ, ինչպես դա տեղի ունեցավ Ռուսաստանի դեպքում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ այս առումով հաջորդը կարող է լինել Չինաստանը։ «Ես նշեցի Չինաստանը որպես [Արեւմուտքի] հաջորդ թիրախ։ Սա շատ հետաքրքիր օրինակ է, թե ինչպես են ամերիկացիները գործնականում դիտարկում արդար մրցակցությունը»,- ասել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ Չինաստանը թիվ մեկ տնտեսությունն է, եւ բոլորը ընդունում են դա։ «Չինաստանը հասել է նման արդյունքների՝ գործելով այն կանոնների հիման վրա, որոնք սահմանել է Արեւմուտքը՝ Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ, Առեւտրի համաշխարհային կազմակերպություն՝ վեճերի լուծման եւ մրցակցության կանոններ: Չինաստանն ընդունել է այս կանոններն՝ իր տնտեսությունը զարգացնելու համար»,- Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Չինաստանը տնտեսապես հաղթեց Արեւմուտքին։ «Եվ ի՞նչ եղավ հետո: Դեռ մի քանի տարի առաջ ԱՄՆ ֆինանսների նախարարը, այլ պաշտոնյաներ սկսեցին ասել, որ պետք է բարեփոխել Բրետտոն Վուդսի ինստիտուտները, Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը, եւ որ այդ բարեփոխումները պետք է իրականացվեն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ՝ առանց թույլ տալու ուրիշ երկրներին մասնակցել նոր կանոնների մշակմանը»,- ասել է Լավրովը։



Նա նաեւ նշել է, որ ներկայիս պայմաններում անհնար է հույսը դնել դոլարի վրա՝ «որպես համաշխարհային տնտեսությանն աջակցող գործիքի»։ Լավրովի խոսքով՝ զարմանալի չէ, որ գնալով ավելի շատ երկրներ են անցնում այլընտրանքային, ազգային արժույթների օգտագործմանը։
Դիտում՝ 7885
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW