ՌԴ-ից Չինաստան նավթի ու գազի արտահանումն արգելափակող օրինագիծ՝ ԱՄՆ-ում
27.07.2022 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ arcpublishing.com

Ինչպես նշել է Ռուբիոն, Մոսկվայից էներգակիրներ գնելով՝ Պեկինն աջակցում է Ուկրաինայում ռուսաստանյան օպերացիային։ «Ցանկացած կազմակերպություն, ներառյալ՝ չինական պետական ընկերությունները, որոնք օգնում են նրանց այդ հարցում, պետք է բախվեն լուրջ հետեւանքների»,- ասել է նա:
Bloomberg-ն ընդգծում է, որ օրինագիծը հաստատվելու քիչ հնարավորություններ ունի։ Գործակալությունը նշում է, որ դրա դրույթները հակասում են Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականությանը՝ պահպանել նավթի մատակարարումները՝ միաժամանակ կրճատելով Ռուսաստանի եկամուտն էներգակիրների արտահանումից։
Ի պատասխան այս նախաձեռնության՝ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիձյանն ասել է, որ «Չինաստանը նորմալ առեւտրատնտեսական համագործակցություն է վարում Ռուսաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հավասարության եւ փոխշահավետության վրա, այն ուղղված չէ երրորդ կողմերի դեմ եւ չի ենթարկվում արտաքին խոչընդոտների»։
Նրա խոսքով՝ Ռուբիոն «միշտ դեմ է եղել Չինաստանին», իսկ Պեկինը երբեք չի աջակցել անօրինական պատժամիջոցներին եւ իրավասություններին, որոնք հակասում են միջազգային իրավունքին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: