“Սիտրոնիքսը” “Մարս” գործարանի հիման վրա կստեղծի տեխնոպարկ եւ վենչուրային հիմնադրամ

21.10.2008 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Ռուսական “Սիտրոնիքս” կոնցեռնը 2009 թվականին երեւանյան “Մարս” գործարանի հիման վրա## կստեղծի տեխնոպարկ ու վենչուրային հիմնադրամ` նախագծերը ֆինանսավորելով մասնավոր ներդրողների գումարներով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին “ՌԲԿ Դեյլի” թերթին ասել է “Սիտրոնիքսի” կորպորատիվ հաղորդակցությունների գծով փոխնախագահ Իրինա Լանինան:

Մի շարք այլ ձեռնարկությունների հետ մեկտեղ “Մարսը” Ռուսաստանի Դաշնության սեփականություն էր դարձել 2003 թվականին` Հայաստանի պետական պարտքի մարման շրջանակներում:

“Վենչուրային հիմնադրամի ներդրումները թույլ կտան վերահամալրել արտադրությունը եւ ձեռնամուխ լինել բարձր տեխնոլոգիական նախագծերի կյանքի կոչմանը”,- հայտնել է Իրինա Լանինան: Գործարանը կառավարելու դիմաց “Սիտրոնիքսը” մասնաբաժին կունենա “Մարսի” եկամուտից :

Դիտում՝ 6107

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW