ԱՄՀ-ն վերանայել է համաշխարհային գնաճի կանխատեսումը
27.07.2022 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ երկու դեպքում էլ կանխատեսումն ապրիլի տվյալների համեմատ ավելացել է 0,9 տոկոսային կետով։
Կանխատեսման փոփոխության վրա ազդել են էներգակիրների եւ պարենային ապրանքների գների աճը, ինչպես նաեւ առաջարկի եւ պահանջարկի անհավասարակշռությունը։
Հիմնադրամի ակնկալիքների համաձայն՝ զարգացած տնտեսություններում գները կաճեն համապատասխանաբար 6,6%-ով եւ 3,3%-ով, իսկ զարգացող երկրներում՝ 9,5%-ով եւ 7,3%-ով։
Եվրոգոտում ընթացիկ եւ հաջորդ տարի գնաճը կկազմի համապատասխանաբար 7,3% եւ 3,9%։ ԱՄՆ-ում՝ համապատասխանաբար 7,7% եւ 3%։
Փորձագետները կարծում են, որ գնաճի արագացման վրա կարող է ազդել Եվրոպա ռուսաստանյան գազի արտահանման հնարավոր ամբողջական դադարեցումը։
«Եվրոպայում դա կարող է առաջացնել էներգիայի սպառման ռացիոնալացում՝ հարվածելով խոշոր արդյունաբերական ոլորտներին եւ կտրուկ սահմանափակելով Եվրոգոտու տնտեսական աճը 2022 եւ 2023 թվականներին»,- ասված է հրապարակման մեջ:
Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2022 թվականի ապրիլին գների գլոբալ աճը կազմել է 7,8%. ամբողջ աշխարհի համար սա ամենաբարձր մակարդակն է 2008 թվականից, իսկ զարգացած երկրների համար՝ 1982 թվականից ի վեր։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: