Ֆասթ Կրեդիտը իր բոլոր մասնաճյուղերում ներդնում է էլեկտրոնային ստորագրության սարքեր՝ թվայնացնելով փաստաթղթաշրջանառությունը եւ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով ստորագրել փաստաթղթերը թվային եղանակով եւ ստանալ ու պահպանել վերջիններս էլեկտրոնային ձեւաչափով:«Վերլուծությունները ցույց են տալիս, որ վերջին տարիներին թղթի սպառումն աճում է, ուստի Ֆասթ Կրեդիտը, որպես «կանաչ» քաղաքականություն որդեգրած ընկերություն, որոշում կայացրեց ներդնել առանց թղթի կիրառման մոտեցում»,- ասված է ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունում։ Էլեկտրոնային ստորագրություններն ու հաճախորդներին փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակով տրամադրումը թույլ կտա խնայել տարեկան մոտ 37,5 տոննա թուղթ կամ, որ նույնն է, 900 ծառ:«Ֆասթ Կրեդիտը շարունակելու է իրականացնել սոցիալական պատասխանատվության իր քաղաքականությունը եւ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումներ»,- հայտնել են ընկերությունում։ Tweet Դիտում՝ 5921