Եվրամիության (ԵՄ) երկրները պայմանավորվել են մինչեւ հաջորդ տարվա մարտի ավարտը 15%-ով կրճատել գազի սպառումը։ Այս պայմանավորվածությունը ժամանակավոր է, Եվրահանձնաժողովը կգնահատի դրա երկարաձգման հնարավորությունը 2023 թվականի մայիսին, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Եվրոպայի խորհրդի հաղորդագրությունը։ԵՄ երկրները հնարավորություն կունենան իրենք ընտրել այն միջոցները, որոնցով կնվազեցնեն գազի սպառումը։ Համաձայնագիրը նախատեսում է նաև մատակարարումների կայունությանը սպառնացող լուրջ վտանգի դեպքում «Դաշնակցային տագնապ» հայտարարելու հնարավորություն: Այս ժամանակ սպառման սահմանափակումը կդառնա պարտադիր։«Մենք պետք է պատրաստ լինենք Ռուսաստանից մատակարարումների հնարավոր դադարեցմանը ցանկացած պահի»,- հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը։ 25.07.2022 | 12:44 ԵՀ ղեկավարը կոչ է արել պատրաստվել ՌԴ գազի ամբողջական դադարեցմանը Մինչ այդ համաձայնագիրը պարունակում է մի շարք բացառություններ։ Մասնավորապես, միության այն երկրները, որոնք միացված չեն ԵՄ անդամ մյուս երկրների գազի ցանցերին, ազատվում են սպառումը 15%-ով կրճատելու պահանջից։Բացի այդ, երկրները կարող են խնդրել մեղմացնել պայմանները, եթե գերազանցել են պահեստավորման հզորությունների թիրախային ցուցանիշները, ինչպես նաեւ այն դեպքում, երբ իրենց արդյունաբերության կարեւոր ոլորտները մեծապես կախված են գազից: Tweet Դիտում՝ 6179