Եվրոպական երկրները պետք է պատրաստվեն ռուսաստանյան գազի մատակարարումների հնարավոր դադարեցմանը եւ նվազեցնեն դրա սպառումը, քանի որ ոչ բավարար նախապատրաստումը, ըստ Եվրահանձնաժողովի (ԵՀ), կհանգեցնի տնտեսական ցուցանիշների անկմանը միջինում 0,9-1,5%-ով։RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին գերմանական DPA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։«Ռուսաստանը 12 անդամ երկրներին միայն մասամբ է գազ մատակարարում կամ ընդհանրապես չի մատակարարում։ Այդ իսկ պատճառով Եվրոպան պետք է պատրաստ լինի ամենավատ սցենարին՝ գազի մատակարարման ամբողջական դադարեցմանը, որը վաղ թե ուշ տեղի կունենա»,- ասել է նա։Ֆոն դեր Լեյենը նաեւ կոչ է արել ռուսաստանյան գազի մատակարարումներից ավելի քիչ կախված ԵՄ անդամ երկրներին եւս կրճատել վառելիքի սպառումը, ինչպես նաեւ օգնել այն երկրներին, որոնց վրա կարող է էականորեն ազդել գազի արտահանման հնարավոր դադարեցումը: Հուլիսի 20-ին Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին առաջարկել էր հաջորդ ամսվանից մինչեւ 2023 թվականի մարտի ավարտն ինքնակամ նվազեցնել գազի սպառումը 15%-ով՝ մտահոգվելով, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել վառելիքի մատակարարումները։ Երեք երկիր՝ Հունաստանը, Իսպանիան եւ Պորտուգալիան, պաշտոնապես դեմ են արտահայտվել ԵՀ առաջարկին, միաժամանակ, Reuters-ը գրել էր, որ 12 պետություն մտահոգություն է հայտնել նման գաղափարի վերաբերյալ։Ֆոն դեր Լեյենը տեղեկացրել է, որ ԵՀ առաջարկը կքննարկվի հուլիսի 26-ին Բրյուսելում Եվրամիության էներգետիկայի նախարարների հատուկ խորհրդակցության ժամանակ։ Նա վստահություն է հայտնել, որ գաղափարն, ի վերջո, հավանության կարժանանա։ «Վստահ եմ, որ էներգետիկայի նախարարները կգիտակցեն իրենց պատասխանատվությունը։ Խոսքը բոլորի համար պաշտպանական ցանց ստեղծելու մասին է, որպեսզի կարողանանք անվտանգ անցկացնել հաջորդ երկու ձմեռները»,- ասել է նա: Tweet Դիտում՝ 6210