Շվեյցարական UBS բանկը հրաժարվել է Ռուսաստանում նոր բիզնես նախագծերից
26.07.2022 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ bitcoin.com

Ավելին, բանկի՝ Ռուսաստանին առնչվող ակտիվները 2021 թվականի դեկտեմբերից մինչեւ 2022 թվականի հունիսը կրճատվել են երկու անգամ՝ $600 միլիոնից հասնելով 300 միլիոնի, ասված է UBS-ի 2022 թվականի երկրորդ եռամսյակի հաշվետվության մեջ։
Բանկը նշել է, որ կախվածությունը ռուսաստանյան, ինչպես նաեւ ուկրաինական եւ բելառուսական ակտիվներից մեծ չէ։
Միաժամանակ UBS-ը հայտարարել է, որ կշարունակի հետեւել ռուսաստանյան բանկերի, ոչ բանկային գործընկերների հետ որոշ բաց գործարքների մասով հաշվարկային ռիսկը՝ լրացուցիչ պատժամիջոցների սպառնալիքի պատճառով եւ արժութային վերահսկողությունից ելնելով:
Բանկի որոշումները կապված են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի եւ այլ երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: