Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում ավելացել է 11.8%-ով
25.07.2022 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ yandexcloud.net

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2022թ. հունվար-հունիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 5.8%-ով, շինարարության ծավալը՝ 12.7%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 5.5 %-ով։
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 10.7%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 26.9%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 14.8%-ով:
Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 8.1% եւ 7.8%-ով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 44%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 36.3%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 48.7%-ով:
Այվազյան Աննա
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: