ԱՊՀ երկրների մեծ մասի կենտրոնական բանկերը ապրիլ-մայիսին արձանագրել են Ռուսաստանից դրամական փոխանցումների զգալի աճ, գրում է «Կոմերսանտ»-ը։Այսպես, մայիսին Հայաստանում բացարձակ ռեկորդ է սահմանվել դիտարկումների ողջ պատմության մեջ. Ռուսաստանից ստացվել է $266 միլիոն, մինչդեռ մարտին այդ ցուցանիշը եղել է $115 միլիոնի սահմաններում։ Ռուսաստանից դրամական փոխանցումների նախորդ ռեկորդը գրանցվել էր 2013 թվականի հուլիսին՝ $194 միլիոն։Վրաստանում նույնպես պատմական ռեկորդ է սահմանվել. ՌԴ-ից փոխանցումների ծավալը մարտի $27 միլիոնից (բոլոր փոխանցումների 14%-ը) մայիսին աճել է մինչեւ $313 միլիոն (62%)։ Հունիսին հոսքը փոքր-ինչ նվազել է՝ մինչեւ $231 միլիոն (54%), սակայն մնացել է նախորդ տարիների ցուցանիշներից մի քանի անգամ բարձր մակարդակի վրա։Ղազախստանում մարտին Ռուսաստանից փոխանցումները կազմել են 17,8%՝ ընդամենը $9,5 միլիոն, սակայն մայիսին հոսքն աճել է մինչեւ ընդհանուր փախանցումների ծավալի 66% եւ կազմել $94,6 միլիոն։Դեպի Ղրղզստան փոխանցումները մարտի $139,6 միլիոնից (91%) մայիսին հասել են $245,6 միլիոնի (95,5%), սակայն այս դեպքում խոսքը մարտի անկումից հետո միջին մակարդակի վերադարձի մասին է։Ռուսաստանից Ուզբեկստան ռուբլով մուտքերը առաջին կիսամյակում կազմել են բոլոր փոխանցումների 3,1%-ը կամ մոտ $200 միլիոնին համարժեք գումար, վերջերս հայտնել էր երկրի Կենտրոնական բանկի նախագահ Մամարիզո Նուրմուրատովը։ Նա պարզաբանել է, որ հուլիսի 1-ի դրությամբ Ուզբեկստանի բանկերում ՌԴ քաղաքացիների հաշվարկային հաշիվներում եղել է $115 միլիոն։«Միտումը կապված է ինչպես միգրացիոն գործընթացների հետ, մասնավորապես՝ ռուսաստանցիների եւ նրանց միջոցների տեղափոխման հետ Հայաստան եւ Վրաստան, այնպես էլ պարզապես միջոցների դուրսբերման հետ ավելի անվտանգ իրավասություններ՝ առանց ռելոկացիայի. այդպես է տեղի ունենում Ուզբեկստանում, Ղազախստանում եւ Ղրղզստանում, ներառյալ՝ փոխանցումներն այնտեղ բացվող միջազգային քարտերի համալրման համար»,- նշել է «Ֆինանսական նորարարություններ» ասոցիացիայի Վարչության ղեկավար Ռոման Պրոխորովը։ Tweet Դիտում՝ 8140