Philip Morris-ը լքում է ռուսաստանյան շուկան
22.07.2022 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ 365dm.com

Օլչակը նշել է, որ բիզնեսի դադարեցումը «բավականին բարդ գործընթաց է», ընկերությունը կկարողանա այն ավարտել մինչեւ տարեվերջ։ Նրա խոսքով՝ ռուսաստանյան շուկան իր ծավալով յոթերորդն է Philip Morris-ի համար, իսկ ծխախոտային ընկերության արտադրանքի մասնաբաժինը ՌԴ շուկայում կազմում է 27%։
PMI-ն այս տարվա մարտին հայտարարել էր, որ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով կդադարեցնի ներդրումները Ռուսաստանում եւ կկրճատի արտադրությունը երկրում: Միաժամանակ, ընկերությունը հայտնել էր, որ 2021 թվականին ռուսաստանյան շուկային բաժին էր հասել սիգարետների եւ անծուխ ծխախոտի առաքումների ընդհանուր ծավալի գրեթե 10%-ը եւ PMI-ի ընդհանուր եկամտի մոտ 6%-ը։
Ընկերությունը բացել էր իր առաջին ներկայացուցչությունը Ռուսաստանում 1992 թվականին։ Ռուսաստանում PMI-ն ավելի քան 3200 աշխատակից ունի։
PMI-ը ծխախոտի համաշխարհային շուկայում խոշորագույն խաղացողներից է. արտադրում է Marlboro, L&M, Parliament, Bond, Chesterfield սիգարետներ, ծխախոտի տաքացման անծուխ Iqos եւ ուրիշ այլընտրանքային նիկոտինային համակարգեր: Marlboro-ն աշխարհում ամենաշատ վաճառվող ծխախոտի ապրանքանիշն է:
Ընկերության ծրագրերի համաձայն՝ մինչեւ 2025 թվականը PMI-ը մտադիր է եկամտի ավելի քան 50%-ը ստանալ անծուխ արտադրանքից։ 2008 թվականից ի վեր PMI-ն ավելի քան $9 միլիարդ է ներդրել՝ մշակելու եւ առեւտրայնացնելու նորարարական արտադրանքը, որը թույլ է տալիս օգտագործել ծխախոտն առանց ծուխի:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: