ՀՀ-ից շշալցված կոնյակի եւ խաղողի գինու արտահանման ծավալներն աճել են
21.07.2022 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են ընթացիկ տարվա ընթացքում խաղողի վերամշակման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:
Կառավարությունից հայտնել են, որ խորհրդակցությանը նշվել է՝ պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում արտադրողների եւ մթերողների միջեւ կնքվել է շուրջ 97 հազար տոննա խաղողի մթերման պայմանագիր, գործընթացը կրում է շարունակական բնույթ:
Կառավարությունն առաջիկայում նախատեսում է հանդես գալ արտահանման գործընթացում տուրքերի վճարների օպտիմալացման նախաձեռնությամբ:
Փաշինյանը կարեւորել է երկրից շշալցված կոնյակի եւ գինիների արտահանման ծավալների հետեւողական ավելացումն ու նշել, որ գործադիրը շարունակելու է հարցը պահել ուշադրության կենտրոնում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: