Փաշինյան. Հաճախ ստիպված ենք լինում մեկ անձից գնում իրականացնել

21.07.2022 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #պետական գնումներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ գնումների ոլորտի զարգացման հարցը կառավարության շարունակական քննարկումների կարեւորագույն թեմաներից է:

 «Խոսքը վերաբերում է պետական գնումներին, այսինքն՝ ըստ էության, պետական բյուջեի միջոցով իրականացվող ծրագրերին, որն ունի երկու կոմպոնենտ: Մեկը՝ ֆինանսների ծախսման եւ ծրագրերի իրականացման արդյունավետությունն է, եւ մենք այդտեղ հաճախ ենք խնդիրներ ունենում: Դրանց մի խումբը կապված է նրա հետ, որ շատ դեպքերում ամենաէժան գին առաջարկող ընկերությունը միշտ չէ, որ առաջարկում է ոչ միայն ամենաորակով, այլեւ ընդհանրապես՝ որակով ծառայություն:

Երկրորդը՝ շատ դեպքերում խնդիրներ ենք ունենում ոչ թե գնի եւ որակի, այլ կատարվածի ժամանակի եւ արագության հետ: Մյուս դեպքերում՝ շատ հաճախ խնդիր ենք ունենում, որ ստիպված ենք լինում մեկ անձից գնում իրականացնել: Իհարկե, սա օբյեկտիվ, ֆորսմաժորային իրավիճակների հետ է կապված լինում, բայց նաեւ ուղիղ գնումների դեպքում միշտ վստահ չենք լինում, թե ինչքանով արդյունավետ գին տվեցինք այդ ծառայության համար:

Մյուս կողմից՝ մեր գնումների համակարգը, ընդհանրապես՝ մեր պետական համակարգը ժամանակի, այսպես ասած, ֆինանսական գնահատման ոչ մի մեխանիզմ չունի: Մենք մեթոդ չունենք հաշվելու, թե ուշ իրականացման հետեւանքով պետությունը որքան գումար կորցրեց»,- Գնումների համակարգի զարգացման հայեցակարգի նախագծի քննարկման ժամանակ ասել է Փաշինյանը:

Կառավարությունից հայտնել են, որ քննարկմանն անդրադարձ է կատարվել գնումների համակարգում առկա հիմնական խնդիրներին, գնումների էլեկտրոնային համակարգի ոչ արդիական վիճակին, գնումների գործընթացի պլանավորմանը, ընթացակարգերին:  
Դիտում՝ 4329
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW