Եվրամիության (ԵՄ) երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների նոր փաթեթը, որը ներառում է նաեւ արգելք ռուսաստանյան ոսկու ներմուծման վրա, Twitter-ում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։RBC-ի փոխանցմամբ՝ պատժամիջոցների նոր փաթեթը ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են նախօրեին։ Հաստատվելուց հետո այն կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում եւ կմտնի ուժի մեջ։Սահմանափակող միջոցների այս փաթեթը ներառում է նաեւ Ռուսաստանի դեմ գործող բոլոր պատժամիջոցների երկարաձգումը մինչեւ 2023 թվականի ավարտը։ Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկել է հստակեցնել արդեն իսկ ներդրված սահմանափակումները, որպեսզի դրանք «ոչ մի կերպ ուղղված չլինեն գյուղատնտեսական արտադրանքին»։ Առաջարկվել է նաեւ ընդլայնել պատժամիջոցների ենթարկված երկակի նշանակության ապրանքների ցանկը, սակայն դրանց թարմացված ցուցակը դեռ չի հրապարակվել։ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն իր հերթին ասել է, որ լրացնելով նոր փաթեթը՝ Եվրոպական խորհրդին կներկայացնի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ նոր սահմանափակումների վերաբերյալ առաջարկներ:Հուլիսի 15-ին Եվրահանձնաժողովն առաջարկել էր միջոցների փաթեթ՝ հստակեցնելու եւ ամրապնդելու Մոսկվայի դեմ արդեն իսկ սահմանված պատժամիջոցների արդյունավետությունը։ Reuters-ի աղբյուրն այս փաթեթն անվանել էր «6,5-րդ», քանի որ այն պարունակում է ավելի քիչ մասշտաբային սահմանափակումներ, քան նախորդ վեցը: 20.07.2022 | 16:52 Լավրով. Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների ներուժը սպառված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ներուժը սպառված է, Եվրամիությունը ստիպված է ճշգրտումներ կատարել դրանցում:Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի՝ քանի որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սկսեցին բացասաբար ազդել հենց ԵՄ-ի վրա, ապա սահմանափակումների ռեժիմը ենթարկվել է ճշգրտումների՝ սպասարկելու համար ռուսաստանյան պարենի արտահանումը։ Tweet Դիտում՝ 7248