ԵՏՀ-ում խոսել են ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման չլուծված հարցերի մասին
20.07.2022 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ freesmi.com

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
Նա նշել է, որ հանձնաժողովը կողմերի հետ միասին պատրաստել է Միության գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասին միջազգային համաձայնագրի նախագիծը։ Ներկայում կարգավորված չեն որոշակի սկզբունքային հարցեր, որոնք պահանջում են բարձր մակարդակում համաձայնեցված որոշումների ընդունում։ Այդպիսի հարցերից մեկը, Մալկինայի խոսքով, ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների համար սակագնի ձեւավորումն է։
«Գազի փոխադրման արժեքը պետք է ձեւավորվի թափանցիկ եւ ոչ խտրական պայմաններով՝ հավասար մրցակցային պայմաններ ստեղծելով բոլոր մասնակիցների համար։ Գազ սպառող երկրները, որոնց թվում են Հայաստանը, Բելառուսը եւ Ղրղզստանը, կողմ են, որպեսզի ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների համար սակագները չգերազանցեն գազի ներքին շուկայի սուբյեկտների համար սակագները։ Միաժամանակ, գազ արտադրող երկրները՝ Ռուսաստանը եւ Ղազախստանը, կողմ են գազի ներքին եւ ընդհանուր շուկաների համար սակագների առանձին ձեւավորմանը»,- ասել է Մալկինան։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: