«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ամփոփվել են ընկերության 2021 թվականի ֆինանսական արդյունքները։«Չնայած քովիդյան և հետպատերազմյան ճգնաժամին՝ կազմակերպությունը կարողացավ դրական աճ ապահովել։ Հատկապես ցանկանում եմ նշել գործադիր տնօրենի՝ Մխիթար Ազատյանի ու վարչության դերը։ Մեծ էր նաև մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների դերակատարումը, որոնք ավելի մեծ ինքնուրույնության արդյունքում ավելի բարձր պատասխանատվությամբ մոտեցան իրենց առջև ծառացած խնդիրներին»,- նշել է ընկերության խորհրդի նախագահ Գագիկ Սարդարյանը։«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ի 2021 թվականի զուտ շահույթի մի մասը տրամադրվել է աշխատակիցներին՝ որպես պարգևավճար և հայտարարվել է տարեկան շահութաբաժիններ՝ գրեթե համամասնաբար։Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը տնօրենների խորհրդի առաջարկությամբ ավելացրել է ընկերության կանոնադրական կապիտալը չբաշխված շահույթից՝ հասցնելով այն 1 միլիարդ 300 միլիոն ՀՀ դրամի, որի նպատակն է ապահովել ընկերության ներդրումային գրավչությունը և հեղինակության բարձրացումը։«Ընկերության 2021 թվականի ձեռքբերումներից էր եռամյա ռազմավարության հաստատումն ու գործարկումը, որի շրջանակում ընկերությունն արդեն բացել է իր առաջին ներկայացուցչությունը Արտաշատում գյուղական տնտեսություններին ավելի մոտ լինելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։«Նման արդյունքների անհնար էր հասնել առանց աշխատակազմի միասնության և թիմային համատեղ աշխատանքի։ Կազմակերպությունում ձևավորվել է լավ թիմ, և թիմի յուրաքանչյուր անդամ ունի իր դերն ու նշանակությունը մեր նպատակներին հասնելու գործում»,- նշել է ընկերության վարչության նախագահ Մխիթար Ազատյանը։Կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նշանակությունը՝ ընկերությունը նախորդող տարվա ընթացքում կազմակերպել է ՀՀ սահմանների բարեկարգման աշխատանքներ, կատարել է վարկային զիջումներ 2020թ․ արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, կազմակերպել է բնապահպանական միջոցառումներ, ծառատունկեր, ինչպես նաև՝ աշխատակազմի համար նախատեսված թիմային միջոցառումներ։«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ն ներկայումս ակտիվ միջոցառումներ է ձեռնարկում ընկերության աշխատանքների թվայնացման և ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ։Ընկերությունը հանդիսանում է ՀՀ-ում Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից հիմնադրված Բիզնեսի բարեվարքության ակումբի անդամ։ Ընկերության խորհուրդը Կենտրոնի կողմից համարվում է Հայաստանում ամենաարդյունավետ գործող խորհուրդներից մեկը, որի կազմը բազմազան է՝ ներկայացված տարբեր մասնագիտությունների և փորձառությունների տեր պրոֆեսիոնալներից։ Ընկերությունն ունի ներքին վերահսկողության աշխատանքային խումբ և կորպորատիվ քարտուղար, ովքեր խորհրդի հետ միասին ընկերությունում ունեն կորպորատիվ կառավարման համակարգը զարգացնելու և միջազգային լավագույն փորձը ներդնելու հանձնառություն։««ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն կարևորում է ընկերության երկարաժամկետ զարգացման հեռանկարը և Հայաստանի տնտեսության կայուն զարգացման մեջ իր ներդրումը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 5534