ԱՄՆ խոշորագույն բանկերը զգալիորեն կրճատել են շահույթը

19.07.2022 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #բանկեր #շահույթ
Bank of America-ի շահույթն այս տարվա երկրորդ եռամսյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 32%-ով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ երկրորդ խոշորագույն բանկը 2022 թվականի երկրորդ եռամսյակում վաստակել է $6,2 միլիարդ՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի $9,2 միլիարդի դիմաց: Չնայած հանգամանքին, որ բանկի հասույթը 2022 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 6%-ով եւ կազմել $22,7 միլիարդ, ծախսերը գերազանցել են $15 միլիարդը։

Աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի շահույթն այս տարվա երկրորդ եռամսյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 47%-ով։

Goldman Sachs-ը 2022 թվականի երկրորդ եռամսյակում վաստակել է $2,93 միլիարդ՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի $5,49 միլիարդի դիմաց: Բանկի հասույթը կրճատվել է 23%-ով՝ հասնելով $11,86 միլիարդի: Ֆինանսական կոնգլոմերատը նաեւ վաստակել է $1,2 միլիարդ միջնորդավճար միաձուլումների եւ ձեռքբերումների հարցերով խորհրդատվությունից, ինչը 5%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ:

Անցած շաբաթ ԱՄՆ երեք խոշորագույն բանկ նույնպես հայտնել է երկրորդ եռամսյակի արդյունքներով շահույթի երկնիշ անկման մասին՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Wells Fargo-ի շահույթը նվազել է 48%-ով՝ հասնելով $3,12 միլիարդի, Citigroup-ը վաստակել է $4,5 միլիարդ՝ 27%-ով պակաս 2021 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ, միաժամանակ JPMorgan Chase-ն ավարտել է շրջանը $8,6 միլիարդ շահույթով, ինչը 28%-ով ցածր է բանկի 2021 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքներից։



Ավելի վաղ վերլուծաբանները կանխատեսել էին, որ ԱՄՆ խոշորագույն բանկերի շահույթը երկրորդ եռամսյակում կնվազի վարկերի գծով հնարավոր կորուստների համար պահուստների աճի պատճառով։

Նշվում էր, որ այժմ ԱՄՆ ընկերությունների շրջանում աճում է պահանջարկը կորպորատիվ վարկերի, իսկ քաղաքացիների մոտ՝ վարկային քարտերի նկատմամբ, ուստի բանկերն ավելի շատ պահուստներ են ստեղծում: Թեեւ ժամկետանց պարտքերը եւ վարկերի մասով կորուստները գտնվում են ռեկորդային ցածր մակարդակում, բանկերի կառավարիչները հայտարարում են վարկային պորտֆելների որակի վատթարացման մասին։
Դիտում՝ 6603
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW